Էականը ոչ թե ի՛նչ է տեղի ունենում ՌԴ Կուրսկի մարզում, այլ` ինչու՞ է դա տեղի ունենում:
Կուրսկի մարզով անցնում է ռուսական գազային մագիստրալը, որը «Հյուսիսային հոսքի» պայթեցումից հետո միակն է, որն անխափան գազ է մատակարարել Հունգարիային, Ավստրիային, Սլովենիային, Սլովակիային և այլն:
Սրանք ԵՄ -ի կազմում գտնվող այն երկրներն են, որոնք լոյալ վերաբերմունք ունեն ՌԴ -ի հանդեպ:
ՈՒկրաինական ողջ ռազմական կոմպանիայի ընթացքում ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական տարածքում այդ գազային մագիստրալը քերծվածք անգամ չի ստացել:
Ճիշտ ինչպես ադրբեջանական խողովաակաշարը չստացավ մեր պատերազմի ժամանակ:
Հիմա ուկրաինական բրիգադը ձգտում է գրավել և ամրանալ Սուդժա քաղաաքում, որտեղ գտնվում է այդ գազային մագիստրալի
Բաշխիչ-կարգավորիչ հիմնական կայանը:
ՌԴ-ն իր տարածքն ազատելու համաար ստիպված է լինելու ռմբակոծել ու հողին հավասարեցնել այդ կայանը:
ՈՒ վերոհիշյալ երկրները հայտնվում են մեղմ ասած, շատ
«փափուկ» իրավիճակում:
Նման իրավիճակում մենաշնորհային կարգավիճակ է ստանում «Թուրքական հոսքը», իսկ ադրբեջանական գազաամուղը, որպես միջինասիական գազի տեղափոխման տրանսպորտ ձեռք է բերում հսկայական նշանակություն:
ՈՒմ է դա ձեռնտու՞:
Մեծ Բրիտանիային:
Չծավալվեմ:
Կուրսկի իրադարձությունը բազմաշերտ է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ